Ատլանտյան օվկիանոսում` Անգոլայի ափերի մոտ գիտնականները պատահաբար մեծ խորության վրա գտնվող գերեզմանոց են հայտնաբերել. վայր, որտեղ որոշ խոշորագույն ծովային կենդանիներ մահանալու են գնում:
Չորս խոշոր ծովային կենդանիների` մեկ կետային շնաձկան եւ երեք մոբուլաների օվկիանոսի հատակին ընկած անկենդան մարմիններն ապշեցրել են հետազոտողներին: Նրանցից յուրաքանչյուրը շուրջ 50 աղբահան ձկներով էր շրջապատված, որոնք իսկական խնջույք էին սարքել:
Մահացած կետերի մարմինների մոտ նաեւ այլ օրգանիզմներ` հսկայական իզոպոդներ, օմարներ, ներեիդներ, խեցգետիններ, խաչափառներ, ծովավարունգներ եւ բացառիկ շնաձկներ են հայտնաբերվել:
Բացահայտումը նոր գաղափարներ է ստեղծում այն մասին, թե ինչպես են խոշոր ծովային կենդանիների մարմինները մահից հետո վերամշակվում:











