Բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ճամպրուկի կողպեքը ընդունակ է իրերը պաշտպանել գողերից, դառը հիասթափություն է սպասվում: Youtube-ում տեղադրված ցնցող տեսանյութը ցույց է տալիս, թե որքան հեշտ է բացել ցանկացած ճամպրուկ:
Անվտանգության մասնագետ ամերիկացին որոշել է տեսանյութ հրապարակել, երբ Աֆրիկայից ԱՄՆ թռչելիս գողացել են իր գործընկերոջ իրերը:
Նոր տեսանյութը ցույց է տալիս, թե գրիչներն ու ամրակներն ինչպես կարող են բացել ճամպրուկները: Ըստ հեղինակի՝ այդ առարկաների օգնությամբ ճամպրուկը բացելուց հետո ուղեւորները կարող են օդանավակայանից հեռանալ միանգամայն անտեղյակ, որ իրենց բեռը բացվել է:
Տղամարդը ցույց է տալիս, թե գնդիկավոր հասարակ գրիչով ինչպես են բացում ճամպրուկի շղթան եւ հանգիստ ուսումնասիրում պարունակությունը, հետո նորից նախկին տեսքի բերում շղթան մի ծայրից մյուսը տանելով:
Պաշտպանության համար մասնագետը խորհուրդ է տալիս կոշտ կաղապարով ճամպրուկներ օգտագործել, որոնք առանց շղթայի են, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:











