48-ամյա Սե Շուիպինգը, ով նախկինում օդափոխության համակարգերի տեղադրման աշխատանքներ էր իրականացնում, այժմ փողոցներում, բարերում եւ գիշերային ակումբներում նոր ծառայություններ է առաջարկում` բոլորին հնարավորություն տալով որովայնի ուղղությամբ երեք հարված հասցնել: Չինաստանի Խուբեյ նահանգի Ուխան քաղաքի բնակիչ Սե-ն ասում է, որ այդ հարվածների շնորհիվ ամսական շուրջ 20 հազար յուան (մոտ 3000 դոլար) է վաստակում: Նրա խոսքով, դա բավարար գումար է`բարեկեցիկ կյանք վարելու համար:

Սե-ն տանձ-մարդի իր կարիերան 2004թ.-ին է սկսել` սուպերմարկետներից մեկում կազմակերպված պրոմո-շոուի ժամանակ, որտեղ հանդիսատեսին թույլ էր տվել գինու շշերով գլխին հարվածներ հասցնել: Այդ օրվանից նա իր ապրուստը մարդկանց ուժերի ներածին չափով հարվածելու թույլտվություն տալով է վաստակում:

Սե-ն ասում է, որ իր ելույթներից յուրաքանչյուրը մոտ 20 րոպե է տեւում: Սկզբում նա սեփական հաճույքի համար է այդ քայլին դիմել` առանց մտածելու, որ այդպես կարելի է նաեւ գումար աշխատել, Mail Online-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը: