Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմի թաթարները բախվում են մարդու իրավունքների մեծաթիվ խախտումների: Խոսքը, մասնավորապես, նրանց առաջնորդների տեղաշարժման ազատությունների սահմանափակման, ֆիզիկական բռնության դեպքերի, ղրիմթաթարական մամուլի գործունեության սահմանափակման մասին է, նշվում է Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում:
«Ղրիմի թաթարները բազմաթիվ այլ խնդիրների էլ են բախվում. իրենց առաջնորդների տեղաշարժման ազատությունների սահմանափակում, ֆիզիկական բռնության դեպքեր, ղրիմթաթարական մամուլի գործունեության սահմանափակում, Մահմեդականների հանդեպ կրոնական հալածանքների մտավախության, Ղրիմի դատախազի սպառնալիքն առ այն, որ ղրիմթաթարական ժողովրդի խորհրդարանը կարող է ճանաչվել ապօրինի եւ դադարեցնել գործունեությունը», - ասված է զեկույցում:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Ղրիմի 7200 բնակիչ (գերազանցապես՝ Ղրիմի թաթարներ) արդեն դարձել են ներքին տեղահանվածներ Ուկրաինայի սահմաններում, փոխանցում է Ukrinform-ը:




























