Հյուսիսային Ամերիկայի ամենահին կմախքներից մեկը հայտնաբերվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում: 13 հազար տարի առաջ մահացած դեռահաս աղջկա ոսկորները հայտնաբերել են Hoyo Negro քարանձավում, որն իսպաներեն նշանակում է  «սեւ անցք»: Ամբողջությամբ պահպանված կմախքը  1,25 մ է, որը հազարավոր տարիներ պառկած է մնացել ջրի տակ՝ ծովի մակարդակից 40 մ ցածր, գրում է The International Business Times-ը:

Պալեոնթոլոգները որոշել են գտածոյի տարիքը, աղջկան անվանել են Նայա: Ուսումնասիրելով նրա ատամները՝ գիտնականները եզրակացրել են, որ նա մահացել է 15-16 տարեկանում:

Այն, որ Նայան ապրել է սառցե  վերջին ժամանակաշրջանում, հաստատել է նաեւ կմախքի մոտ հայտնաբերված վաղուց սատկած 26 կենդանիների մնացորդների ուսումնասիրությունը:

Շնորհիվ միջավայրի, որտեղ այս ողջ ժամանակ պառկած է մնացել կմախքը, այն զարմանալիորեն լավ է պահպանվել:

Գիտնականներին հաջողվել է Նայայի ատամներից վերցնել ԴՆԹ-ն, որը նրանց հնարավորություն կտա համադրել քարանձավային աղջնակի եւ Հյուսիսային Ամերիկայի ժաման ակակից բնակիչների գենետիկ կոդերը: