Չինաստանի արեւելքում գտնվող Անխոյ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում երկու մարդ է մահացել, եւս երեքը վիրավորվել են:
Մայիսի 16-ի առավոտյան Ցզինդու գյուղի բնակիչը համայնքի շենքերից մեկն է ներխուժել, որտեղ Չինաստանի կոմունիստական կուսակցության գյուղական կոմիտեի նիստ էր ընթանում, եւ ինքն իրեն ինքնաշեն ռումբով պայթեցրել: Արդյունքում, բացի ահաբեկչից, եւս մեկ մարդ է մահացել, երեքը` վիրավորվել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Իշխանություները փորձում են միջադեպի պատճառները հասկանալ:




























