Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է ընդլայնել Էդինբուրգի խորհրդարանի իրավունքները, եթե շոտլանդացիները սեպտեմբերին կայանալիք հանրաքվեին դեմ քվեարկեն անկախությանը:

Շոտլանդիա  այցի ժամանակ վարչապետը խոստովանել է, որ Էդինբուրգի պատվիրակությանը մեծ լիազորություններ տալը գիտակից քայլ  կլիներ՝ Թագավորության ամբողջականությունը պահպանելու պայմանով:

Քեմերոնը փորձում է  իր ճառը դրական կողմից ներկայացնել, քանի որ շոտլանդացիներին զայրացրել էր վարչապետի հայտարարությունը՝ Շոտլանդիայի առանձնանալու դեպքում նրան սպառնացող հնարավոր տնտեսական աղետի վերաբերյալ, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Շոտլանդիայի ընտրողներին առաջարկվում է սեպտեմբերի 18-ին «այո» կամ «ոչ»  պատասխանել «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան դառնա անկախ երկիր» հարցին: