Չինաստանի մի բնակիչ պնդում է, որ արդեն շուրջ 30 տարի է` ապակուց, ճենապակուց, կերամիկայից եւ երկաթից պատրաստված սարքերով է սնվում, եւ որ այդպիսի սնունդը նրա կոկորդը պողպատ է դարձրել, իսկ ստամոքսը` բետոն:
49-ամյա Յունշենգ Լոնգը դեռւես երեք տասնամյակ առաջ է սկսել երկաթե մեխեր կուլ տալ: Անսովոր կերակրացանկի հետ նրան կրկեսի մի արտիստ է ծանոթացրել:
«Այդ ամենը կարող եմ ներսս ուղարկել եւ միանգամայն առողջ մնալ: Դա պարգեւ է` ի վերուստ տրված», - ասում է ամենակեր չինացին` պնդելով, որ ամենաշատն իրեն հենց մեխերն են դուր գալիս, միայն թե` թարմ, նոր պատրաստված լինեն, որպեսզի վրան մի փոքր յուղ լինի, Mail Online-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:











