Իտալիայի Պարմա քաղաքի համալսարանը չիրականացված գեղարվեստական նախագծերի  վիրտուալ թանգարան է ստեղծում:

Թանգարանը  արվեստի նախագծեր է հավաքում, որոնք այդպես էլ չեն իրականացվել, փոխանցում է nakonu-ն՝ վկայակոչելով ANSA-ն:

Որոշ գաղափարներ մերժվել էին ծրագրման փուլում, մյուսները չէին ստացել իշխանությունների ֆինանսավորումը կամ աջակցությունը: 

Թանգարանի «ցուցանմուշների» շարքում է Վալերիո Բերուտիի հեղինակած ռոտոնդոն՝ Վերդունո քաղաքում, Բոլոնիայի Սանտ Օրսոլա հիվանդանոցի փոքր բուսաբանական այգին  (Սիլվիա Չինի), Թուրինի «Ծաղիկը եւ քարը» քանդակը (Դեբորա Խիրշ):

Թանգարանը բացվելու է մայիսի 19-ին՝ UniForCity-ի եւ Պարմայի քաղաքապետարանի աջակցությամբ: