«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» կարող է այլ պետության միանալ: Այս մասին ԴԺՀ-ի սահմանադրության նախնական խմբագրության մեջ է ասվում:

Ինքնահռչակ հանրապետության հիմնական օրենքի հետագա մշակումների ժամանակ բնակչության տարբեր խավերի շահերը եւս հաշվի կառնվեն, Ռիա-Նովոստիի վկայակոչմամբ, հայտարարել է ԴԺՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիտալի Իվանովը:

Համաձայն փաստաթղթի, հանրապետության տարածքում երկու պետական լեզուներ են գործելու` ուկրաիներերը եւ ռուսերենը: Սահմանված է նաեւ ուղղափառության գերակայությունը այլ կրոնական դավանանքների եւ ուղղությունների նկատմամբ: Այդուհանդերձ, հիմնական օրենքը դավանանքի ազատություն է նախատեսում:

Համաձայն սահմանադրության` ԴԺՀ-ն խորհրդարանական պետություն է: ԴԺՀ-ի բարձրագույն եւ միակ օրենսդիր ու ներկայացուցչական մարմինը հանրապետության գերագույն խորհուրդն է:

Նախատեսվում է նաեւ նախկին Դոնեցկի մարզի սահմաններով մեկ այլ` դաշնային պետությանը միավորման իրավունքը: