Եվրախորհրդարանի ընտրութուններն անտեսելու կոչով հանդես եկող մուլտֆիլմի ցուցադրությունը Դանիայում արգելանքի տակ է դրվել:
Երկրի հասարակական գործիչները եւ պահպանողական քաղաքական գործիչները համարում են, որ քարոզչության մեջ արյունալի սցենաները չափազանց շատ են: Արդյունքում սկանդալիային հոլովակը, որի ստեղծման համար 26 հազար եվրո է ծախսվել, հեռացվել է երկրի խորհրդարանի` YouTube-ի համար թողարկվող պաշտոնական ալիքից, The Independent-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն:
Հոլովակի գլխավոր հերոսը «Ընտրող-մարդ» (Voteman) սուպերհերոսն է: Տեսանյութի սկզբում նա մի տղամարդու գլուխը պոկում է մարմնից միայն այն պատճառով, որ վերջինս չէր պատրաստվում Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցել: Ֆիլմի վերջում սուպերհերոսը եւս սկսում է արհամարհանքով վերաբերվել բոլոր տեսակի քարոզարշավներին:
Սուպերհերոսը սադոմազոխիստական ոճով է պատկերվել: Նա մերկ մարմնի վրա կաշվե բաճկոն է կրում: Ճիշտ է` «Ընտրող-մարդու» սեռական կողմնորոշումը կասկած չի հարուցում` տեսանյութի սցենաներից մեկում նա կենակցում է մի քանի գեղեցկուհիների հետ:




























