ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերի հետ բարձր մակարդակով նոր հանդիպումներ են պատրաստում: Այս մասին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զենյեն:
«Չնայած ընդհանուր առմամբ Կովկասում տիրող իրադրությունը հանգիստ է մնում, այդուհանդերձ, ինքնորոշման մասին խոսակցությունները մտահոգության տեղիք են տալիս… Իրադրությունը կարող է հետ շրջվել եւ ապագայի համար նոր խնդիրներ ստեղծել:
Միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ կտանեն: Կարծես թե` այս պահին Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանն ուղղված իրական բանակցություններ սկսելու հնարավորություն կա», - ասել է Զանյեն` հույս հայտնելով, որ նոր ջանքերը կարող են ԼՂ խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների առաջընթացի համար նպաստավոր դառնալ:




























