Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը Bild թերթին տված հարցազրույցում շատ վատ է արտահայտվել ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նրա կարծիքով՝ Բրյուսելն ակտիվորեն միջամտւմ է համաշխարհային քաղաքականությանը, չնայած նրան, որ «հանձնակատարների մեծ մասը հազիվ են դրանից գլուխ հանում»:
Նախկին Կանցլերի փոխանցմամբ՝ վերջին օրինակը ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն է: «Նրանք Ուկրաինան դնում են արհեստական ընտրության առջեւ՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,- համարում է Շմիդտը: Նա նաեւ դատապարտել է պատրաստվող ասոցացումը Վրաստանի հետ: «Եթե ինչ-որ մեկը մոռացել է. Վրաստանը Եվրոպայի սահմաններից դուրս է: Դա մեծամտության սինդրոմ է, մենք այնտեղ անելիք չունենք»,-ասել է քաղաքական գործիչը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:




























