Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի համար Սոմայում փողոց դուրս եկած քաղաքացիների բողոքի ակցիան շարունակում է ճնշվել ոստիկանության կողմից։

Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Սոմայում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել բողոքելու իրենց շրջանի ածխահանքում անվտանգությունը չապահովելու դեմ, որի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից մահացել է մոտ 300 հանքափոր։

Սոմա են տեղափոխվել մեծ թվով ոստիկաններ, որից հետո ոստիկանության անունից բարձրախոսով կոչ է արվել ցրվել, հակառակ դեպքում սկսվելու են գործողությունները։

Ոստիկանության զգուշացումից հետո սկսվել են ջրցան մեքենաներով եւ պլաստմասե փամփուշտներով ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր, իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարի խոսքերով զոհերի թիվը 284 է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 300 աշխատակից։