Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն ու կառավարության անդամներն այսօր` մայիսի 16-ին ժամը 19:00-ից հավաքվել են կուսակցության կենտրոնական գրասենյակում`քննարկելու կառավարության նոր ծրագիրը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գրասենյակում են խորհրդի բոլոր անդամները` բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:

Նշենք, որ կառավարության նոր ծրագիրը խորհրդարանին ներկայացվելու է առաջիկա քառօրյայի ժամանակ: