Հայաստանի նախագահի եւ վարչապետի ճաշերի ու ավիաչվերթների մասին հասարակությունը չի իմանա: «Պետական գնումների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների մասին օրինագիծը կառավարությունն այսօր՝ մայիսի 16-ին, ներկայացրել է Ազգային ժողով:
Օրինագծի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց (նախագահ, վարչապետ, ԱԺ խոսնակ) վերաբերյալ բյուջետային ծախսերը չեն գաղնազերծվի, այդ թվում սննդի, տրանսպորտային ծառայությունների, արձանագրային ծախսերը:
Նկատենք, որ օրինագիծը բուռն արձագանք է առաջացրել ոչ իշխանական ուժերի մոտ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «իր ծախսերը չէր թաքցնում նույնիսկ Ստալինը»:




























