Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի առիթով Մաշտոցի պուրակի հարևանությամբ քանդված շենքը պաստառով ծածկվել էր «գեղջկական, գավառական ամոթի պատճառով»: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը:
«Մարդիկ չեն էլ հասկացել, թե այն փոքրիկ, գողտրիկ շենքը որ կա, ինչքան գեղեցիկ է, և փոխանակ հպարտ զգան իրենց ժառանգությամբ, ամաչելով ծածկում են դա դեկորացիայով: Դեկորացիա է ոչ միայն այդ շենքի առջև դրված պաստառը, դեկորացիա է մեր ամբողջ անկախությունն այսօր: Մեր ամբողջ խորհրդարանն է դեկորացիա, նախագահն է դեկորացիա: Եթե մենք չհասկանանք, որ մենք պետք է սիրենք մեր երկիրը և իրական իշխանություն ստեղծենք Հայստանում, մեր փոխարեն ոչ ոք չի ստեղծելու այդ մարմինները»,-հայտարարեց Գարեգին Չուգասզյանը:




























