ԱՄՆ-ում  սկսել են զանգվածաբար սատկել մեղրատու մեղուները: Անցած ձմռան ընթացքում երկրից անհետացել է  միջատների 20%-ը: Գյուղատնտեսական մեղուների կորուստն ԱՄՆ-ում կազմել է 23,3% , փոխանցում է Agricultural Research Magazine-ը` վկայակոչելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության ամենամյա զեկույցը: 

Այնուամենայնիվ,  անցյալ տարվա համեմատությամբ այս ցուցանիշն ավելի փոքր է, այն ժամանակ կորուստը կազմել էր 30%: Ամեն տարի երկիրը կորցնում է  29,6% մեղու: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն նշել է, որ նման իրավիճակն անթույլատրելի է երկրի տնտեսության համար, փոխանցում է Russia Today-ը:

Մեղրատու մեղուները փոշոտում են բույսերը, որոնք կազմում են  ամերիկացիների կողմից  սպառվող սննդի քառորդ մասը: Գիտնականները հաստատում են, որ զանգվածային ոչնչացման պատճառը թունաքիմիկատներն են, որոնք  օգտագործվում են մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու համար: 

Սակայն Monsanto Co, DuPont, Syngenta AG եւ այլ ագրոքիմիական ընկերություններն իրենց հերթին ասում են, որ մեղուները սատկում են այլ պատճառներով: Գիտնական Ջեֆ Փեթիսը կարծում է, որ սատկելու պատճառը կարող են լինել վարակները, սննդի խնդիրները: