Պոտենցիալ արքայադուստրերի երազանքները կարող են իրականանալ, եթե նրանցից մեկն ունենա 2 միլիոն ֆունտ ստեռլինգ` սեփական յոթսենյականոց դղյակի համար` իր աշտարակներով եւ ռոմանտիկ այգով:
Այս կացարանը միանգամայն հարմար է ցանկացած Քնած գեղեցկուհու համար: Հարդֆորդշիր կոմսության Քարֆիլդ ամրոցը կարծես թե մանկական հեքիաթների պատկեր լինի, փոխանցում է Mignews.ru-ն:
Այն կառուցել է 1901 թ., իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես սպաների նախապատրաստման ժամանակավոր կենտրոն: Այժմ շենքը վաճառքի է հանվել:
Հավանական տիրուհին ժամանելուն պես ներս կմտնի էլեկտրական բացվող երկաթե դարպասներից, կանցնի քանդակներով շատրվանի կողքով, իսկ ամրոց մտնելուն պես կհայտնվի ապակեպատ նախասրահում, ոտք կդնի ինքնատիպ հատակին, իսկ հետո թեյի բաժակը ձեռքին կհանգստանա թագավորական բուխարու մոտ:




























