GPS 2F արբանյակը Delta 4 հրթիռակրի օգնությամբ ուրբաթ օրը հաջողությամբ արձակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ֆլորիդայում գտնվող կայանից։
Արեւային մարտկոցներով սարքը նման տեսակի վեցերորդ արբանյակն է, որը ԱՄՆ-ի գլոբալ դիրքավորման մաս կկազմի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
GPS 2F-ը ազդանշանի մեծ ճշգրտությամբ է առանձնանում եւ խոչընդոտների նկատմամբ դիմացկունությամբ։ Այն նաեւ շահագործման ավելի մեծ ժամկետ ունի՝ 12 տարի։ Նման առաջին սարքն ուղարկվել էր 2010թ.։
Գլոբալ դիրքավորման համակարգի արբանյակները սպառողներին նավիգացիոն ազդանշան է ուղարկում՝ լայնության, երկարության եւ ժամանակի հստակ նշանակմամբ։




























