Մեգհնա գետում՝ Բանգլադեշի կենտրոնական շրջաններից մեկում խորտակված ուղեւորատար նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 45-ի, հայտնում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին։

Երկրի ջրային տրանսպորտի գործակալության ղեկավար Շամսուդոհա Հանդաքերը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքը կշարունակվի, երբ նավը դուրս բերվի  եւ ուսումնասիրվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական տվյալով՝ նավում եղել է մոտ 200 մարդ, մոտ 40-ը կարողացել է ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս գալ։

«Միրաժ-4» նավը մայիսի 15-ին խորտակվել էր Մեգհնա գետում՝ մայրաքաղաքից 50 կմ այն կողմ։ Նախնական պատճառ է դիտվում նավի գերծանրաբեռնվածությունը։

Ոստիկանությունը փորձում է ճշտել նավի անձնակազմի անդամների գտնվելու վայրը։ Նախնական տվյալով՝ նավաբեկությունից անմիջապես հետո նրանք լքել են դեպքի վայրը։