ԱՄՆ-ի դաշնային դատավորը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Գուանտանամոյի բանտում հացադուլ հայտարարած կալանավորի հարկադիր կերակումը։

Որոշմամբ դադարեցվում է Սիրիայի քաղաքացի ԱբուՎաել Դհիաբի կերակրումը՝ մինչեւ հաջորդ շաբաթվա լսումները, որոնք ընթացքում կքննարկվի հարկադիր կերակումը մշտական հիմունքով դադարեցնելու նրա խնդրանքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավապաշտպաններն ու ԱՄՆ-ի բժշկական ասոցիացիան կոչ են անում դադարեցնել տվյալ պրակտիկան։ Նախորդ տարի զանգվածային հացադուլի ընթացքում այդ բանտում կալանավորներին հարկադիր էին կերակրում։