Նախօրեին` երեկոյան կողմ Աֆղանստանում անհայտ անձինք կրակ են բացել Տաջիկստանի ԱԳՆ ներկայացուցիչ, Ֆայզաբադեի (Բադաշխանի նահանգ) հյուպարոտսարանի աշխատակից Ռուստամ Մահմուդիի ավտոմեքենայի ուղղությամբ: Հարձակման արդյունքում դիվանագետը մի քանի հրազենային վերքեր է ստացել: Այս մասին տեղեկություն է տարածել Տաջիկստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկատվական բաժնի պետ Աբուլֆազ Ատոեւը:

«Ներկայումս դիվանագետը Աֆղանստանի Կունդուզ նահանգի հիվանդանոցներից մեկում է գտնվում, որտեղ վիրահատության է ենթարկվել: Բժիշկները մեր գործընկերոջ վիճակը միջին բարդության են գնահատում», - հաղորդել է ԱԳՆ ներկայացուցիչը` տեղեկացնելով, որ միջադեպի ժամանակ Ռուստամ Մադմուդին իր ծառայողական ավտոմեքենայով հյուպատոսին Ֆայզաբադայից Կունդուզ էր ուղեկցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միջադեպի քննությամբ Աֆղանստանի եւ Տաջիկստանի իրավապահ մարմիններն են զբաղվում: Դեռեւս ոչ մի զինված խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: