Բրիտանիայի արքայազն Հարրին, որն այցով գտնվում է  Էստոնիայում,  ներկա կգտնվի երկրի տարածքում անցկացվող խոշորագույն զորավարժություններին, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների  վեց հազար զինծառայողներ՝ ներառյալ՝ 100 մարդ Մեծ Բրիտանիայից։

Բրիտանիայի արքայազնի այցն Էստոնիա դիտվում է որպես Արեւմուտքի զորակցության քայլ՝ Ռուսաստանի գործողությունների հետ կապված մտավախությունների ֆոնին։ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան վերջերս մտահոգություն էին հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների առթիվ, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ արքայազնն այցելել էր Ազատագրական պատերազմի հուշահամալիր եւ հանդիպել էստոնացի զինվորների հետ, որոնք տուժել էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ընթացքում։