Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը ընդունել է ընդդիմադիր Բհարաթիա Ջանաթ կուսակցության հաղթանակն ընտրություններում եւ հրաժարական է տվել։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «փորձել է անել ամեն հնարավորը Հնդկաստանի մեծ ժողովրդին ծառայելու ընթացքում։
Հնդկաստանի իշխող կուսակցությունը ընտրություններում պարտվել է՝ հաղթելով 543 շրջաններից միայն 59-ում։ Բհարաթիա Ջանաթը, հակառակը, հաղթել է 283 շրջաններում։ Այսկերպ այն բացարձակ մեծամասնություն է ստացել եւ կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ մեկ կուսակցությունը մեծամասնություն էր ստացել 1984թ.։ Վարչապետ Ինդիրա Գանդիի սպանությունից 400-ից ավելի տեղ էր ստացել Հնդկաստանի ազգային կոնգրեսը։
Հնդկաստանում օրենսդիր իշխանությունը երկպալատ խորհրդարանին է պատկանում՝ վերին՝ Նահանգների խորհուրդ, եւ ստորին՝ Ժողովրդական պալատ։ Քվեարկության ընթացքում կորոշվի Ժողովրդական պալատի նոր կազմը։




























