Բեյրութի միակ՝ Մագեր Աբրահամ սինագոգը հիմնանորոգումից հետո կբացի դռները, հայտնում է իսրայելյան ռադիոն։
Շենքը ավերվել էր Լիբանանի պատերազմի ժամանակ իսրայելյան ռմբակոծման հետեւանքով։ Լիբանանի շատ հրեա բնակիչներ գաղթել էին 1982թ. իսրայելյան ներխուժումից հետո՝ վախենալով ճնշումներից, փոխանցում է Mignews.ru-ն։
Մագեր Աբրահամ սինագոգը Լիբանանի մայրաքաղաքում միակն է, տեղակայված է Բեյրութի նախկին հրեական շրջանում՝ Վադի Աբու Ջամիլում։
Նախկին սինագոգը ավերվել էր 502թ. երկրաշարժից։ Հուդայականությունը Լիբանանում պաշտոնապես ճանաչված կրոնական 18 ուղղություններից է։




























