«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմշոնկեն Ուկրաինայի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրման հարցի շուրջ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտություն է համարում: Այս մասին կուսակցության մամուլի ծառայությանը վկայակոչելով ՈւՆՆ գործակալությունն է հայտնում:

«Մենք պետք է կողմնորոշվենք, թե որտեղ ենք գտնվում. կամ ժողովրդավար աշխարհի, կամ էլ` հետխորհրդային կայսրությունների հետ: Ընտրություններից հետո Եվրամիությանը անդամակցման հայտ է ներկայացվելու, եւ, բացի այդ, պետք է հանրաքվե լինի, որի արդյունքներով մեր երկարամյա ռազմավարական պլանները կորոշվեն: Դա մասնավորապես անվտանգության ապահովման համատեղ համակարգերին մասնակցությանն է վերաբերում», - համոզմունք է հայտնել Տիմոշենկոն: