Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիեւում Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպված տոնակատության ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի կառավարությունը ապագա նախագահին խորհուրդ է տալիս անհապաղ Բրյուսել մեկնել եւ ստորագրություն դնել Ուկրաինայի եվրաասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի տակ:

Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ դա պետք է «նոր նախագահի առաջին ստորագրությունը» լինի:

Յացենյուկն ակնկալում է, որ նախագահն «առավելագույն կերպով» արագ կընտրվի: