Կաննի 67-րդ փառատոնի չորրորդ աշխատանքային օրվա ավարտին ֆիլմ-ֆավորիտի ուրվագծվում է զգացվել: Խոսքը հայտնի թուրք ռեժիսյոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ժապավենին է վերաբերում: Կինոֆորումի շրջանակում գործող երկու առաջնակարգ պարբերականների` Le Film Francais եւ Screen ամսագրերի կողմից շաբաթ օրը ներկայացված վարկանիշային ցանկերի համադրմամբ այն հավաքված ձայների քանակով բացահայտ առաջատարի դիրքում է հայտնվել: Le Film Francais-ը ֆիլմի համար 15 հնարավոր անվանակարգից հինգի դեպքում առաջին տեղ է կանխատեսել, եւ չորսի դեպքում` երկրորդ: Ցանկի երկրորդ հորիզոնականը մավրիտանացի ռեժիսյոր Աբդերրահման Սիսսակոյի «Տիմբուկտու» ֆիլմն է զբաղեցնում: Կանադացի ռեժիսյոր Ատոմ Էգոյանի` ուրբաթ օրը` հիմնական մրցույթին ներկայացված «Գերուհի» ֆիլմը ամենացածր գնահատականներն է ստացել եւ այս պահի դրությամբ ցուցակի վերջին` չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Screen-ի կողմից ներկայացված ցանկի առաջին հորիզոնակը շարունակում է բրիտանացի ռեժիսյոր Մայք Լիի` ուրբաթ օրվա արդյունքներով առաջատարի դիրքում հայտնված «Վիլյամ Թըրներ» ժապավենը զբաղեցնել: Այն 3,6 բալ ունի եւ ընդամենը 0,1 բալով է առաջ «Ձմեռային քնից»: Ընդ որում չորս քվեարկության արդյունքներ դեռեւս չեն հաշվարկվել, ինչը թուրք ռեժիսյորի ժապավենի համար առաջին հորիզոնականում հայտնվելու լուրջ հեռանկար է պահպանում: Էգոյանը ֆիլմն այստեղ եւս 1,6 բալով վերջին հորիզոնականում է ներկայացված:




























