Սերբիայի եւ Բոսնիայի իշխանությունները հայտարարել են այս շաբաթ Բալկաններում վրա հասած ջրհեղեղների հետեւանքով 20 զոհերի մասին։
Բոսնիայի Բիելինա քաղաքում մայիսի 17-ին տարհանվել է 10,000 մարդ, երբ գետը դուրս է եկել հուներից, հայտնում է Associated Press-ը։
Սերբիայում ուղղաթիռներով եւ մակույկներով հազարավոր մարդկանց են փրկում, որոնք մնացել են Բելգրադից ոչ հեռու՝ Օբրենովաց քաղաքում։
Ավելի վաղ իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել, երբ տեղատարափ անձրեւները վերջին 120 տարում ամենավարար ջրհեղեղն էին առաջացրել։




























