Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ Փենջաբ նահանգում դեռահասը, գալով ոստիկանական բաժանմունք, սպանել է իսլամական ահմադիտների աղանդի ձերբակալված անդամին, որը մեղադրվում էր աստվածանարգության մեջ։

65-ամյա Խալիլ Ահմեդը չորս օր առաջ կալանավորվել էր, տեղի դատարանը քննում էր գրավի դիմաց նրան ազատելու մասին միջնորդությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեռահասը բանտախցում նրա վրա կրակել է ուրբաթ երեկոյան, ինչից հետո ձերբակալվել է։

1974թ. ահմադիտները Պակիստանում անհավատ էին ճանաչվել։ Նրանք իրենք իրենց համարում են մահմեդականներ։