Լիբիայում իսլամիստների եւ զինվորների բախման զոհ է դարձել ավելի քան 40 մարդ, 100-ից ավելին տուժել են, շաբաթ օրը հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ հաղորդել էին 20 զոհերի մասին։ Լիբիայի առողջապահության նախարարության տվյալով՝ 43 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Զինծառայողների եւ իսլամիստների միջեւ բախումները Բենգազիում տեղի են ունեցել ուրբաթ օրը: Գրոհայիններին դիմակայելու համար երկինք էր բարձրացվել ավիացիան, որն օդից սկսել էր հարվածել ահաբեկիչների կայաններին: Բենգազիում տեղակայված «Փետրվարի 17-ի գումարտակ» իսլամական կազմակերպության ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց հաջողվել է հարվածել բանակային մեկ ուղղաթիռի:




























