ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բնակվող կատուն, որ համացանցի աստղ էր դարձել` չորսայմա Ջերեմիին շան ճիրաններից փրկելու պահն արձանագրած տեսանյութի տեղակայումից հետո, բեյսբոլի խաղի մասնակցելու հրավերք է ստացել:

Տարա կատվին թույլ կտան հարեւանությամբ գործող Bakersfield Blaze թիմի տնային հանդիպման առաջին «փիչ»-ը նետել խաղի մեջ: Այս մասին տեղեկությունը ակումբի ներկայացուցիչներն են տարածել:

«Գաղափարն անիրագործելի է թվում: Բայց միայն առաջին հայացքից. դեռ կտեսնեք, թե ինչ ենք մտածել», - թիմի անդամ Դեն Բեսբրիսի խոսքերն է մեջբերել BBC-ի ռուսական ծառայությունը:

Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է հարեւանի շունը երեխայի ոտքից բռնում եւ այս ու այն կողմ քարշ տալիս: Իսկ հերոս-կատուն հարձակվում է նրա վրա եւ մի կողմ քշում:

Տղայի ոտքին մի քանի կար են դրել. նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ագրեսիվ շանը, ամենայն հավանականությամբ, էվթանազիայի կենթարկեն: