Վրաստանի Դարյալ յան կիրճում լեռնային զանգվածի փլուզումից հետո փրկարարական գործողություններ են անցկացվում: Զոհերի մասին պաշտոնական տվյալներ  դեռ չկան, իշխանությունները հաղորդում են ավելի քան փրկված 10 աշխատակիցների եւ վարորդների մասին:

Ինչպես հաղորդում է Հյուսիսային Օսեթիայում ԱԻՆ ռուսական պետական վարչության կայքը, աերովիզուալ նկարահանումների հետեւանքով հաստատվել է, որ Վրաստանում մայիսի 17-ին պոկվել է Դեւդորակ սառցե բեկորի մի մասին, որը վերածվել է կավի, փակել է Թերոք գետի հունը մոտ 400 մ տարածքում: Գիտնականների գնահատականների համաձայն փլուզման բարձրությունը կազմում է 20 մ: 13:30 գոյացած լճից ջուրը սկսել է արտահոսել:

Վրացական լրատվամիոցների տվյալներով՝ սողանիք տակ են հայտնվել վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ ընթացող տարանցիկ բեռնատարները: Փակ է Դարյալ ՀԵԿ-ում կառուցվող թունելի մուտքը, գազամուղի որոշ հատվածներ, ինչի հետեւանքով դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը:

Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների բաժանմունքի աշխատակիցները փրկարարական աշխատանքների ընթացքում թունելից 12 թուրք աշխատողի են դուրս բերել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին արտակարգ ժողով է հրավիրել սողանքի հետեւանքները վերացնելու համար: