Լուգանշչինայի «ազգային նահանգապետ» Վալերի Բոլոտովի շուրջ ստեղծված իրավիճակում տեղ ունի դավաճանությունը, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Տեղ ուներ դավաճանությունը»,- մայիսի 17-ին ասել է նա Խարկովում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Բոլոտովին հաջողվել է ազատվել սահմանապահների կողմից ձերբակալվելուց հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի առավոտկան Լուգանսկի մարզի տարածքում վիրավորել են «ազգային նահանգապետ» Վալերի Բոլոտովին: Մայիսի 14-ին ուկրաինական սահմանապահները հաստատել էին, որ Բոլոտովը մեկնել է Ռուսաստան:
Դրա հետ մեկտեղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել էր Գլխավոր դատախազությանն ու Պետական սահամանապահ ծառայությանը կատարվածի վերաբերյալ բացատրություններ տալ:
Մայիսի 17-ին հայտնի է դարձել, որ ուկրաինական սահմանապահները Լուգանսկում ձերբակալել են Վալերի Բոլոտովին:
Սակայն ավելի ուշ զինված մարդիկ կարողացել են ազատել նրան «Դովժանսկի» անցակետի մոտ տեղի ունեցած մարտի արդյունքում, հաղորդում է «Պոդրոբնոստին»:
ՈւՆՆ-ը, վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչներին հաղորդում է, որ անցակետի վրա 150 զինված մարդ է հարձակվել, որոնք նռնականետներ են ունեցել:




























