Անգլիայում գորիլա են հավաքել40 հազար մետաղական գդալից, որոնք ուղարկել էին մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից: «British Ironworks Centre» կենտրոնի տարածքում կառույցը բացել է արքայական ընտանիքի ներկայացուցիչ Մայքլ Քենթսկին:

Արձանի բարձրությունը 3,6 մետր է, որը պատվիրել է իլյուզիոնիստ Ուրի Գելերը: Ծախսերը վճարելու համար նա նվիրաբերել է Մայքլ Ջեքսոնի վերնազգեստը, որը պետք է հանձնեին նրան, ով ամենաշատ գդալներ կուղարկի: Գելլերը մտադիր է գորիլային տեղադրել իր այգում, որտեղ արդեն ապակե բուրգ կա՝ ծածկված գդալներից «Կադիլակով» եւ Դավիթի աստղը՝ բաղկացած ավելի քան 200 բյուրեղներից: Ենթադրվում է, որ տեղափոխման համար կկիրառվի ուղղաթիռ հատուկ ցանցով, հաղորդում է «BBC News»-ը:

Ստեղծագործության հեղինակն է Ալֆի Բրդելին(Alfie Bradley): Զոդող սարքի օգնությամբ նա ամրացրել է բոլոր գդալները: Բրդելիի խոսքով՝ նախագիծն իսկական մարտահրավեր էր, քանի որ գդալները տարբեր ձեւի ու չափի էին: Ուղարկել են դրանք աշխարհի 23 երկրից, այդ թվում Հայաստանից, Հնդկաստանից եւ Չինաստանից: