Ծննդյան օրը երեկո կազմակերպելը 18 տարեկանների համար է: Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը «Potsdamer Neuesten Nachrichten» թերթին տված հարցազրույցում: Իր 90-ամյակի առթիվ (մայիսի 22-ին) Ազնավուրը համերգ կտա Բեռլինում:

«Ես մեծ նշանակություն չեմ տալիս ամսաթվերին. 89, թե 90, ինչ տարբերություն: Այդ օրն ինձ մոտ ազատ էր, ես էլ խոստացա հանդես գալ համերգով»,-ասել է երգիչը:

Ճիշտ է, հիմա շանսոնյեն մի փոքր թեթեւացրել է իր գրաֆիկը: «Նախկինում ես ամսական 20 համերգ էի տալիս, իսկ հիմա՝ 2-3»,-հայտարարել է մաեստրոն: «Իսկ հանդիսատեսը զարմանում է, որ նա դեռ բեմ է դուրս գալիս»,-հավելում է թերթը: