Վրաստանի Դարյալի կիրճի մոտ փլվածքից հետո որողոնական աշխատաների շնորհիվ փրկվել է 164 մարդ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով դեպարտամենտի աշխատակիցները թունելից դուրս են բերել Թուրքիայի 12 քաղաքացիների, փլատակներից երկու բեռնատարների վարորդներին: Փրկարարները կարողացել են «Վերին Լարս» անցակետի հարակից տարածքից տարհանել մոտ 150 մարդու, այդ թվում սահմանապահ ծառայության, պարեկային ոստիկանության եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցներին:
Ներկայումս Վրաստանում վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ աղետի հետեւանքների վերացման շտաբ է ստեղծվել, որի աշխատանքներին է միացել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի փոխանցմամբ՝ սողանքի հետեւանքով կիրճում կորել է 5-6 մարդ: «Ականատեսները նշում են, որ այստեղ 6-5-6 մեքենա է կանգնած եղել: Այդ տեղեկատվության վրա հիմնվելով կարել է ասել, որ անհետ կորել են այդ մեքենաների վարորդները, եթե ելնենք այն դրույթից, որ այդ մեքենաներում ուղեւորներ չեն եղել»,-ասել է Մարգվելաշվիլին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:
Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի եւս մի քանի օր:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհից:
Փլուզման հետեւանքով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը:




























