Լաոսի հյուսիսում ավիավթարի հետեւանքով զոհվել են երկրի պաշտպանության նախարար Դուանգչայ Պհիչիտը, նրա կինը եւ ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները:
Ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիանգկհուանգ նահանգի անտառային տեղանքում՝ երկրի մայրաքաղաք Վյենտյանայից մոտ 500 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է մոտ 20 մարդ, այդ թվում նաեւ Վյենտյանայի նահանգապետը, հաղորդում է «BBC»-n:
Ենթադրվում է, պաշտոնյաները Վյենտյանայից մեկնում էին Սիանգկհուանգ ռազմական տոնակատարություններին մասակցելու համար:




























