Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իսլամիստական «Բոկո Խարամ» կազմակերպության գրոհայիններն այժմ սպառնում են Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկային:
«Բոքո Խարամն» այժմ սպառնում է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի բոլոր բնակիչներին»,- հայտարարել է Օլանդը, հաղորդում է «Reuters»-ը:
Նա նաեւ նշել է, որ «Բոքո Խարամը» կապված է «Ալ-Քաիդայի» հյուսիսաֆրիկյան թեւի հետ:
Ավելի վաղ «Բոքո Խարամն» իր վրա էր վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքում մոտ 300 դպրոցական աղջիկների առեւանգման պատասխանատվությունը:




























