Ռուսաստանի Պետդումայում Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը կարծիք է հայտնել ընդդեմ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Խորհրդային միության փլուզման համար պատասխանատվության ենթարկելուն:
«Ես դեմ եմ, որպեսզի ԽՍՀՄ փլուզման համար Գորբաչովին պատասխանատվության ենթարկեն: Նա առաջնորդվում էր բարեփոխումների գաղափարաներով, սակայն առանց կարողանալու վերահսկել այդ գործընթացն ու նպատակի ըմբռնման»,- հայտարարել է Պուշկովը մայիսի 17-ին «ՏՎՑ» հեռուստատեսության եթերում:
Նա նշել է, որ Գորբաչովը ցանկանում էր տպավորություն գործել արեւմտյան առաջնորդների վրա: «Եւ միշտ նա տպավորությունը գործում էր՝ վնասելով մեզ… Քաղաքական միամտությամբ, Արեւմուտքին դուր գալու ցանկությամբ՝ Գորբաչովը մեծ վնաս հասցրեց երկրին»,- հավելել է Պուշկովը:
Ապրիլին պատգամավորներ Եվգենի Ֆյոդորովն ու Անտոն Ռոմանովը(«Եդինայա Ռոիսա»), Իվան Նիկնիկիտչուկն ու Օլեգ Դենիսենկոն(ՌԴԿԿ) եւ Միխայիլ Դեգտյարովը(ՌԼԴԿ) հարցում էին նախապատրաստել ուղղված Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ պահանջելով ստուգել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ԽՍՀՄ փլուզման ընթացքում: Նրանք նախատեսում են քրեական գործերի հարուցում՝ այդ թվում նաեւ Միխայիլ Գորբաչովի դեմ:




























