Մայիսի 18-ին լրանում է ստալինյան վարչակարգի կողմից Ղրիմի թաթարների արտաքսման 70-ամյա տարելիցը: Աքսորի պատճառ ծառայել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ղրիմի թաթարների՝ գերմանական եւ ռումինական զավթիչների հետ համագործակցության մասին փաստերը: Աքսորի ենթարկված թաթարների թիվը կազմել է մոտ 200 հազար:
Տարելիցից մի քանի օր առաջ Ղրիմի իշխանություններն արգելել են հանրահավաքները մինչեւ հունիսի 6-ը: Մայիսի 16-ին մեջլիսի նիստի ընթացքում որոշում է ընդունվել չեղյալ հայտարարել մայիսի 17-18-ին Սիմֆերոպոլում անցկացվելիք ակցիաները:
Բացի այդ, Ղրիմի դատախազությունը զգուշացրել է մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովին «ծայրահեղական գործունեության բացառման մասին» եւ սպառնացել է չենթարկվելու դեպքում արգելել մեջլիսի գործունեությունը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց «Հայ, բուլղար, հույն, ղրիմա-թաթարական եւ գերմանական ժողովուրդներին վերականգնման, նրանց վերածնունդի եւ զարգացման պետական աջակցության մասին»: Նա հնարավորություն է տալիս 40-ական թթ. աքսորվածներին թերակղզի վերադառնալ:
Հիշեցնենք, որ 1944թ.-ին ԽՍՀՄ ՆՔԺԿ որոշմամբ Ղրիմից աքսորվել էր մոտ 10 հազար հայ:




























