Պորտուգալիան լքել է Եվրամիության եւ ԱՄՀ-ի կողմից ֆինանսական օգնության ծրագիրը, որի համար 78 մլրդ եվրո էր տրամադրվել: Փաստացի սա նշանակում է երկրի ֆինանսական անկախություն, սակայն պորտուգալական կառավարությունը նախազգուշացնում է, որ դժվար ժամանակները դեռ չեն անցել:
«Էյֆորիայի ժամանակը դեռ չի եկել: Մենք պետք է խսիտ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի չկրկնենք անցյալ սխալները»,- հայտարարել է խորհրդարանի հետ կապերի նախարար Լուիշ Մարկեշ Գեդեշը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:
Երեք տարվա ընթացքում Պորտուգալիան գտնվում էր խորը ֆինանսական ճգնաժամի պայմաններում: ԵՄ-ի եւ ԱՀՄ-ի կողմից երկրին տնտեսական համագործակցության խոշոր ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրվեց, որն անդրադարձավ նաեւ Իռլանդիայի եւ Հունաստանի վրա: Դրա դիմաց Պորտուգալիան իր վրա պատասխանատվություն է վերցրել հետեւել տնտեսական խիստ կանոնների: Կրճատել են երկրի բնակիչների աշխատավարձերն ու թոշակները, բարձրացրել են հարկերը:
Պորտուգալիան երկրորդ երկիրն է, որ լքում է ֆինանսական օգնության ծրագիրը ժամանակին: Առաջինը Իռլանդիան էր 2013թ.-ին վերջին:



























