Իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցը միջնորդ «վեցնյակի» եւ Իրանի միջեւ հնարավոր է: Այդ մասին «Twitter»-ում գրաել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, ով բանակցություններ է վարում Վիեննայում:

«Վերադարձել եմ Վիեննայից լարված բանակցություններից հետո: Համաձայնությունը հնարավոր է, սակայն հարկավոր է ազատվել պատրանքներից: Չի կարելի բաց թողնել հնարավորությունը, ինչպես 2005թ.-ին»,- հայտնում է Իրանի արտգործնախարարը: Պարզ չէ, թե որ «պատրանքներն» են խանգարում է բանակցություններին:

Հիշեցենքն, որ Վիեննայի բանակցությունների 4-րդ փուլի արդյունքներով, որն ավարտվել է մայիսի 16-ին, միջազգային միջնորդների «վեցնյակին» եւ Իրանին չի հաջողվել առաջ ընթանալ իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցում:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էրմ որ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-20-ը Վիեննայում: Նա ընդգծել է, որ բանակցությունների «կարմիր գիծը» միջուկային ծրագիր զարգացնելու «Իրանի իրավունքն է»: