Շվեյցարիայում մայիսի 18-ին անցկացվում է հանրաքվե աշխարհում ամենաբարձր նվազագույն աշխատավարձի(МРОТ) սահմանման վերաբերյալ՝ ամսական 4000 շվեյցարական ֆրանկ(4500 դոլար):
Հանրաքվեն նախաձեռնողները նշում են, որ մարդիկ պետք է ապրեն ըստ արժանվույն: Հակառակորդները նշում են, որ միջոցը կավելացնի արտադրության պահումները եւ կհանգեցնի գործազրկության, հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Նախաձեռնությամբ հանդես է եկել «Շվեյցարական արհմիութենական միավորումը»: Առաջարկվում է երկրի տարածքում աշխատանքի մեկ ժամի դիմաց վճարել 22 ֆրանկ(25 դոլար):
Եթե Շվեյցարիայի քաղաքացիները պաշտպանեն նախաձեռնությունը, ապա այստեղ МРОТ-ը կլինի աշխարհում ամենաբարձրը: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում աշխատանքի մեկ ժամը գնահատվում է 8,52 եվրո, իսկ ԱՄՆ-ում Բարաք Օբաման հույս ունի հասնել 11,1 դոլարի մակարդակի:
Հարցումները վկայում են, որ շվեյցարացիների 64 տոկոսը դեմ կքվեարկի նախաձեռնոըթյանը, գաղափարին կողմ է հարցվածների 30 տոկոսըմ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























