Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Իվան Սիմոնովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամն ավելի շատ է հիշեցնում 1990-ամակն թվականների սկզբին Խորվաթիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, երբ երկիրն անջատվեց Հարավսլավիայից:

Սիմոնովիչը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հայտարելով, որ երկիրն ավելի արագ է «ընթանում դեպի քաոս», հաղորդում է «BBC»-ն:

«Ինձ մտահոգում է այն, որ երկիրն անդառնալի կետի կհասնի, եթե անհապաղ ու ադեկվատ միջոցներ չձեռնարկվեն»,- ասել է նա:

Սիմոնովիչի խոսքով՝ երկրի ճգնաժամը հիշեցնում են 1990-ական թթ.-ին Խորվաթիայում տեղի ունեցող իրադարձությունները, երբ  Հարավսլավիայից անջատման ժամանակ ռազմական կոնֆլիկտ բռնկվեց:

ՄԱԿ ներկայացուցիչների խոսքով՝ կառավարական զորքերի եւ անջատողականների միջեւ բախումները շարունակվում են առ այսօր: Նրանց նաեւ հայտարարել են, որ հավաստի տեղեկություններ ունեն Ուկրաինայի հարավում եւ արեւելքում առտեւանգումների, կտտանքների եւ սպանությունների մասին: