Կանադական Մանիտոբա նահանգի Վինեպեգ քաղաքի բնակչի համար 113 դոլար 10 ցենտ տուգանք են սահմանել այն բանի համաւր, որ մայթով ընկերների հետ կողք կողքի քայլելիս «երրորդ ավելորդն է» եղել:
Քաղաքային օրենքն «արգելում է անցորդների շարժը ավտոճանապարհների երկայնքով, որտեղ երկու գծից ավելի մայթերը բացակայում են:Տուգանված քաղաքացու ընկերը հրավիրել է հանրության ուշադրությունը «ոստիկանական ամենաթողության» վրա՝ համապատասխան անդորագրի լուսանկարը տեղադրելով համացանցում:
Վիննեպեգի ոստիկանության վարչությունը սկսված աղմուկից հետո նույն օրը անվավեր ճանաչեց տուգանքն ու ընդունեց իր աշխատակցի սխալը:«Անդորագրում նշված տեղում օրենքի խախտում չկար»,- նշվում է վարչության հատուկ կոմյունիկեում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «CTVNews.ca»-ին:




























