Վրաստանի տարածքում փլուզման հետեւանքով փակված Վերին Լարս անցակետը կարող է առաջիկա երկու շաբաթների ընթացքում փակ մնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայությանը:
«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռազմա-վրացական ճանապարհը կարող է փակ մնալ դեռ երկու շաբաթ»,- ճշտել է գործակալության զրուցակից:
Մինչ այդ Վրաստանի հետ սահմանի ռուսական կողմում մոտ 70 տրանսպորտային միջոց է կուտակվել, հիմնական մասը Հայաստան եւ Ադրբեջան շաևժվող մեծ բեռնատարներ են: Վարորդներին տեղավորել են Չմի բնակավայրում գտնվող ճամբարում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում սառույցի հետ խառնված սելավ է հոսել, որը փակել է Ռազմա-վիրական ճանապարհն ու Թերեք գետի հունը:
Վրաստանի վարչապետ. մենք կանենք ամեն ինչ Դարյալի կիրճում խնդիրները առավել արագ լուծելու համար




























