Սերբիայում ջրհեղեղների հետեւանքով տարհանված մարդկանց թիվը կազմել է մոտ 24 352 մարդ, 5 հոգի զոհվել է, մեկն անհետ կորել, հայտարարել են սերբական ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով բաժնի ղեկավար Պրեդրագ Մարիչը:
Ինչպես հաղորդում են, երկրում 2260 օբյեկտ ջրի տակ է անցել, ավելի քան 1700 վտանգված են: Մարիչի խոսքով՝ 20 մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդում էին, որ հարեւան Բոսնիայում եւ Հերցեգովինայում ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել Խորվաթիայում երկուսն անհետ կորել են:
Բալկանյան երկրների իշխանությունները դժվարանում են գնահատել տարերային աղետը, սակայն համաձայնում են, որ այն հսկայական կլինի: Սպասվում է, որ Սերբիայում նախնական թիվը մոտ օրերս կհայտարարվի:
Տարածաշրջանում ջրհեղեները պայմանավորված են հորդառատ անձրեւներով, որոնք մի քանի օր է շարունակվում են: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն Սերբիայում ու Բոսնիայում եւ Հերցեգովիանայում մի քանի քաղաքներ շարունակում են ջրի տակ մնալ, բազմաթիվ բնակավայրեր տուժել են սողանքներից:






























