Լաոսում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով, ճշտված տվյալների համաձայն, 16 մարդ է զոհվել: Ինքնաթիռի վթարից հետո փրկվել է մեկ բուժքույր: Ավելի վաղ հաղորդում էին երեք փրկվածների մասին:

Զոհերի թվում են վարչապետն ու Լաոսի ազգային պաշտպանության նախարարը կնոջ հետ միասին: Ինքնաթիռում են գտնվել հասարակական անվտանգության նախարարը, Վյենտյանի քաղաքապետը, Լաոսի իշխող Ազգային-հեղափոխական կուսակցության քարոզի բաժնի ղեկավարը:

Պաշտոնյաները մեկնում էին Սիենկաունգ մասնակցելու Ազգային բանակի ստորաբաժանումներից մեկի 55-ամյակին նվիրված շքերթին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքից առաջ ծառին դիպելու հետեւանքով: